Մատչելիության հղումներ

Վարչապետ. Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ


Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից։ Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ։

Ընդգծելով Հայաստանի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը վարչապետը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները:

Դեսպանն ասել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Թիան Էրլունն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի իր երկրի կառավարությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG