Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է ռուս-աբխազական համատեղ զորախումբ ստեղծելու պայմանագիրը


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ

Միացյալ Նահանգները քննադատել է ռուս-աբխազական համատեղ զորախումբ ստեղծելու պայմանագիրը: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ համաձայնագիրը օրինական չէ և չի համապատասխանում միջազգային իրավունքին:

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջոն Քըրբիի հայտարարությունում նշված է. - «Մենք չենք ճանաչում այդ այսպես կոչված պայմանագրի օրինականությունը, որն իրենից միջազգային համաձայնություն չի ներկայացնում»:

Վաշինգտոնը հայտարարությամբ հանդես եկավ նոյեմբերի 22-ին՝ պայմանագրին Ռուսաստանի նախագահի հավանություն տալու հաջորդ օրը: Պատերազմի ժամանակ համատեղ զորախումբը ենթարկվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Համատեղ զորախմբից բացի, պայմանագիրը ենթադրում է ռուսական ռազմակայանի տեղակայում Աբխազիայի տարածքում:

ԱՄՆ-ը Աբխազիան համարում է Վրաստանի անքակտելի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG