Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներին՝ ձյան տեղումներ, մառախուղ, Լարսի անցակետը բաց է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Սիսիանից Կապան տանող ավտոճանապարհին, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի 12-13-րդ կիլոմետրին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ժամը 9:30-ի դրությամբ Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG