Մատչելիության հղումներ

Բադասյանն ավելի քան 5 ժամ պատասխանել է քննիչի հարցերին


«Դիմել էի վարչապետին, որ ո՞րն է կոռուպցիա, երբ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում, թե՞ Մովսես Հակոբյանի կողմից՝ որպես նախկին նյութատեխնիկական դեպարտամենտի պետ, որ իր և իր մերձավորների ձեռնարկությունների հետ կնքել է պայմանագրեր շուկայականից բարձր գներով: Հիմնականում եղել է հայտարարագրումը դրա շուրջ և բացատրությունները այդ թեմայի շուրջ»:

«Հայտնի է, որ մրցույթին մասնակցել են մի շարք ձեռնարկություններ, սակայն շահել են մի շարք գեներալների ու բարձրաստիճան սպաների պատկանող ընկերություններ: Միգուցե զուտ պատահմամբ, բայց այդքան պատահականություն չի լինում, և Պաշտպանության նախարարությունը կրել է 100-200 միլիոն դրամի վնաս», - հարցաքննությունից հետո «Ազատությանն» ասաց Բադասյանը:

Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն այսօր ավելի վաղ կանչվել էր Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG