Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատների հետ


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ընթացիկ տարվա ապրիլի սկզբին «հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին», փոխանցում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջը:

«Նախագահ Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG