Երեկ Հալեպում օդային և հրետանային ինտենսիվ հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Բրիտանիայում գործող՝ Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խումբը հայտնում է, որ 48 մարդ, այդ թվում՝ 5 երեխա սպանվել է Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Դիտորդների հաղորդմամբ, վերջին հինգ օրերին Հալեպի ռմբակոծման հետևանքով 180 մարդ է զոհվել: Օդային հարվածների թիրախ են դարձել նաև քաղաքի արևելյան մասում գտնվող հիվանդանոցները, ինչի պատճառով այդ շրջանի բոլոր բուժհաստատությունները դադարեցրել են գործունեությունը: