Մատչելիության հղումներ

Մեկնարկել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլը


Կառավարությունը հաստատել է Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, որոշմամբ առաջարկվում է կարգավորել, մասնավորապես, համալիրի բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանների ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված հարցերը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ, 2014 թվականին մեկնարկած ծրագիրի առաջին փուլում Երևանի Ադոնցի փողոցի N 6/1, իսկ 2016-ին մեկնարկած 2-րդը փուլում Ադոնց N 6/2 հասցեում կառուցվող շենքերում, մատչելի պայմաններով բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու հնարավորություն են ստացել համապատասխանաբար 266 և 175 պետական ծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG