Մատչելիության հղումներ

Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը՝ օգտագործելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերություններն ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները:

Կաի Կաարելսոնը նշելով, որ իր նախկին դիվանագիտական փորձառությունը, որը կապված է եղել միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ, որոնք երկուսն էլ Հայաստանի ու Էստոնիայի համար շատ կարևոր կազմակերպություններ են, կօգնի ավելի արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG