Մատչելիության հղումներ

ԿԲ ներկայացուցիչ. Օրենքը բեկումնային փոփոխություն է մտցնում զինծառայողների, նրանց ընտանիքների կյանքում


Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, ըստ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի, հնարավորություն է ստեղծվում փորք ներդրում կատարելով ստանալ հսկա արդյունք։

Հիշեցնենք, ըստ նախագծի, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի վճարվող հարկերից բացի այսուհետև պետք է նաև իր աշխատավարձից պարտադիր 1000 դրամ հատկացնի հատուկ ստեղծված հիմնադրամին: Հիմնադրամը կառավարելու է Կենտրոնական բանկը (ԿԲ)։

«Այս նախաձեռնությունն հնարավորություն է տալիս մեզ, որպեսզի կարողանանք մոբիլիզացնենք մեր ներքին ռեսուրսները և, կատարելով վճարումները, այդ դրոշմանիշային պարտադիր վճարը, որոնք օրենքի նախագծով այդպես է սահմանվել, կատարել այդ ներդրումները և ձևավորել այդ հիմնադրամը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիքյանը՝ շարունակելով. - «Մի հետաքրքրական թիվ նշեմ՝ երեկ էի նայում Լեռնային Ղարաբաղի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջը և մի փոքր հաշվարկ արեցի, ուրեմն՝ ապրիլից մինչև նոյեմբերի 3-ը, ըստ ԼՂ ֆինանսների նախարարության, հավաքագրվել է մոտ 11 միլիոն դոլար։ Դա բոլոր փոխանցումներն են՝ նվիրատվական փոխանցումները, որոնք ցայսօր եկել են հատուկ այդ բացված հաշվին՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։ Այս նախագծով մենք հնարավորություն ենք ունենում տարեկան մոտ 12 միլիոն դոլար հավաքագրել, որպեսզի հիմնովին կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ծառացել են մեր զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների միջև»։

Սա, ըստ ԿԲ ներկայացուցչի, բեկումնային փոփոխություն է մտցնում զինծառայողների և նրանց ընտանիքների կյանքում։

Հարցին, եթե կամավոր սկզբունքով լիներ, այդ գումարները չէի՞ն հավաքվի, Ավետիքյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ կհավաքվեր այդքան, որովհետև նախորդ վիճակագրությունում, որ քիչ առաջ Ձեզ ներկայացրեցի, տեսնում ենք, որ 11 միլիոն դոլար է հավաքվել ամբողջ աշխարհից։ Դրան գումարենք մի քանի միլիոն, որոնք մի՞գուցե եկել են այլ աղբյուրներից, բայց այդ գումարը չի գերազանցել, և սա դեռևս ապրիլյան լայնամասշտաբ պատերազմից հետո, իսկ մենք խնդիր ունենք, խոստում ունենք տալու մեր զինծառայողներին, որ մենք նրանց ապահովագրական հատուցումները երաշխավորելու ենք ապագայում, այսինքն՝ նայում ենք դեպի ապագա, և այստեղ խոստում է տրված՝ 20 տարվա խոստում է տրված յուրաքանչյուր ապահովագրական վճարի գծով»։

ԿԲ իրավաբանական բարչության պետի համոզմամբ, կամավորությունն այն կայունությունը չէր ձևավորի, որ հիմնադրամը կարողանար այդ կուտակումներն անել, ներդրումներ անելն, որպեսզի լրացուցիչ եկամուտներ ապահովվեր ֆոնդի համար որպեսզի կարողանար այդ երկարաժամկետ նախագիծն անել։ «Սա երկարաժամկետ նախագիծ է», - ասաց Ավետիքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG