Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Կատարվում է քննություն բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն Հերացու փողոցի բենզալցակայանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով։

«Նոյեմբերի 12-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հերացու փողոցի բենզալցակայանում պայթյուն է եղել։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10-ին, երբ Հերացու փողոցի թիվ 2/ 5 հասցեում գտնվող բենզալցակայանում 1960 թվականին ծնված Հրաչ Թ.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բենզատարով լիցքավորել է բենզահորը՝ տեղի է ունեցել պայթյուն և բռնկվել է հրդեհ, ինչի հետևանքով այրվել է բենզալցակայանը, բենզատար ավտոմեքենան և բենզին լիցքավորող սարքավորումները: Հրաչ Թ.-ն դեմքի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վնասի չափը պարզվում է:
Ժամը 10.30-ին ԱԻՆ ՀՓՋ կողմից հրդեհը մարվել է: Կատարվում է քննություն», - ասված է ոստիկանության այսօրվա հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG