Մատչելիության հղումներ

Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, հիմնական թեկնածուներից ոչ մեկը՝ ո՛չ սոցիալիստ Իգոր Դոդոն, և ոչ էլ աջակողմյան լիբերալ Մայա Սանդուն, չեն ստացել ձայների կեսից ավելին:

Դոդոնին համարում են ռուսամետ գործիչ, Սոցիալիստական կուսակցության առաջնորդը բազմիցս է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հայտարարել, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է մերձեցնել Քիշնևի և Մոսկվայի հարաբերությունները:

Մայա Սանդուն՝ Մոլդովայի կրթության նախկին նախարարը, հակառակը՝ կողմ է Բրյուսելի հետ մերձեցմանը Եվրամիության հետ 2014-ին ստորագրված Ասոցացման համաձայնագրի հիման վրա:

Մոլդովայում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ են նախագահի ուղղակի ընտրություններ անցկացվում: Մինչ այժմ երկրի ղեկավարին ընտրում էր խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG