Մատչելիության հղումներ

Հրդեհ Հերացի փողոցում, այրվել է մոտ 10 տոննա բենզին, կան տուժածներ


Հրդեհ, արխիվ
Հրդեհ, արխիվ

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցում՝ «CPS» բենզալցակայանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:

Այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):

Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Իսկ բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն»,- նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG