Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներն անցանելի են, Լարսի անցակետը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG