Ուկրաինացի պատգամավոր Նադեժա Սավչենկոն կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփին խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև դիվանագիտական, տեխնիկական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար:
Ռուսական դատարանը, հիշեցնենք, ռազմական օդաչու Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ երկու ռուս լրագրողների սպանության մեղադրանքով: Ամիսներ տևած բանակցություններից հետո Սավչենկոն հայրենիք վերադարձավ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց նրան ներելու վերաբերյալ: