Մատչելիության հղումներ

Խորհրդակցություններ ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների՝ տեղեկատվական ոլորտի պատասխանատուների միջև Երևանում


ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների՝ տեղեկատվական ոլորտի պատասխանատու վարչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ-պետությունների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովմանը, գլոբալ և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանը, ահաբեկչություն, ծայրահեղականություն, բռնություն, քսենոֆոբիա և անհանդուրժողականություն քարոզող տեղեկատվության տարածման դեմ պայքարին, ԱՊՀ շրջանակներում նշանակալից իրադարձությունների լուսաբանմանը, սոցիալական ցանցերում աշխատանքային առանձնահատկություններին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել ԱՊՀ տարածքում տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հակազդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Մասնակիցների կողմից կարևորվել է կամզակերպության անդամ-պետությունների պատասխանատու գերատեսչությունների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության խորացումը և ընդլայնումը, նախանշվեցին միջազգային այլ կառույցների հետ փոխգործակցության ուղությունները:

Խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG