Նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս էին եկել Սևանա լիճ և չէին վերադարձել։ Ձկնորսների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալաուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:
Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքերը շարունակվում են: