Միջազգային ֆինանսական շուկաներն ու դոլարի կուրսը անկում ապրեցին այն բանից հետո, երբ հայտի դարձավ, որ Դոնալդ Թրամփը ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ:
Ներդրողները մտահոգված են, որ Թրամփի հաղթանակը կարող է գլոբալ տնտեսական խառնաշփոթություն և քաղաքական անկանխատեսելիություն ստեղծել:
Եվրոպական ֆինանսական շուկաները նոյեմբերի 9-ին բացվեցին արժեթղթերի գնի անկումով: Ամերիկյան ֆոնդային բորսաներում անկումն ավելի շատ էր, քան գրանցվել էր Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակ:
Քանի որ Թրամփը խոստացել էր հաղթելու դեպքում «սքանչելի պատ» կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, նրա հաղթանակից հետո դոլարի կուրսի նկատմամբ մեքսիկական պեսոն ռեկորդային անկում գրանցեց: