Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կայցելի Իտալիայի արտգործնախարարը


Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնի
Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնի

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Պաոլո Ջենտիլոնիին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, նախատեսված է Իտալիայի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։

Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:

Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG