Մատչելիության հղումներ

Լևոն Մնացականյանն ընդունել է Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը


Պաշտպանության բանակի շտաբում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը հանձնաժողովականները կիսվել են առաջնագծից ստացած իրենց տպավորություններով՝ նշելով կատարված և ընթացքի մեջ գտնվող հսկայածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների մասին և վստահեցրել, որ շփման գծից իրենց ստացած տպավորություններն անդրադառնալու են բյուջե 2017-ի քննարկումներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև դեռևս լուծում պահանջող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG