Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյան․ Ղարաբաղի էներգիայի ավելցուկը կարող ենք տեղափոխել Հայաստան


Հայաստանի և Ղարաբաղի կառավարությունների համատեղ նիստ Ստեփանակերտում, 5-ը նոյեմբերի, 2016 թ․
Հայաստանի և Ղարաբաղի կառավարությունների համատեղ նիստ Ստեփանակերտում, 5-ը նոյեմբերի, 2016 թ․

Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև երկու վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու ԼՂ կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ «էներգետիկայի հարցում ԼՂՀ ինտենսիվ զարգացումից ՀՀ-ն պետք է օգտվի, քանի որ էներգետիկայի հարցում ԼՂՀ-ն ոչ միայն ինքնաբավ է, այլ նաև ավելցուկ ունի:

Այդ ավելցուկը կարող ենք ԼՂՀ տնտեսությունից տեղափոխել դեպի Հայաստանի Հանրապետություն»: Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի և Ղարաբաղի էներգետիկայի դաշտը պետք է դարձնել ընդհանուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG