Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում: