Ղազախստանում դատարանը մահապատժի է դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին, ով մեղադրվում է ահաբեկչական գործողությունների՝ այս տարվա հուլիսին Ոստիկանության և Ազգային անվտանգության կոմիտեի շենքերի վրա զինված հարձակումների և տասը մարդու սպանության մեջ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Ղազախստանում 2003 թվականից մահապատիժ չի իրականացվում, բայց դատարանները իրավունք ունեն նման վճիռ կայացնել, որը կարող է արգելքը վերացնելուց հետո ի կատար ածվել: Ղազախստանի իշխանությունները մահապատիժը վերականգնելու հարցը դեռևս չեն քննարկում: