Երևանի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները, տեղեկացնում է քաղաքապետարանը:
Հաղորդագրության համաձայն՝ գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ: Այն հատվածներում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, աշխատանքներն ընթացել են տեխնիկական աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ:
Ձնամաքրման աշխատանքների ընթացքին մինչև վաղ առավոտ տեղերում հետևել են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ:
Արդյունքում` փողոցներն առավոտյան եղել են բաց և երթևեկելի, ասված է հաղորդագրությունում: