Մատչելիության հղումներ

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 15-ի դրությամբ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն էր տեղում, առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը, փոխանցում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Սևանի թունելից մինչև Ծովագյուղ ընկած հատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, որի ընթացքում կատարվում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG