Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի լիազորությունները վաղվանից, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները՝ նոյեմբերի 4-ից դադարեցնելու մասին:

Հրամանագիրը, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Սերժ Սարգսյանը ստորագրել է՝ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի հոկտեմբերի 26-ի որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG