Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխվարչապետ. Ռաքքայի գործողությունը պետք է հաջորդի Մոսուլի ազատագրմանը


Իրաքի զորքերը և աշխարհազորայինները Մոսուլի մատույցներում, 29-ը հոկտեմբերի, 2016թ․
Իրաքի զորքերը և աշխարհազորայինները Մոսուլի մատույցներում, 29-ը հոկտեմբերի, 2016թ․

Սիրիական Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությունը պետք է հաջորդի ջիհադիստներից Մոսուլի ազատագրմանը և «Եփրատի վահան» գործողությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

Հիշեցնենք՝ երկու շաբաթ առաջ Իրաքի իշխանությունները հայտարարեցին Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին և արդեն իսկ ահաբեկչական խմբավորումից ետ են գրավել քաղաքին մերձակա տասնյակ բնակավայրեր:

Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն»-ը հռչակել է «խալիֆաթի» մայրաքաղաք: Անցած շաբաթ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարեց, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է պատրաստվել քաղաքը ահաբեկչական խմբավորումից ազատագրելու գործողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG