Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է ծանր տեխնիկայի նոր միավորներ ուղարկել Սիրիայի հյուսիս: Ըստ Reuters գործակալության, այսօրվա դրությամբ Սիրիայի տարածքում արդեն կա ավելի քան 20 թուրքական հրասայլ:

Անկարան պնդում է, որ բանակը Ջարաբլուսում հարվածներ է հասցնում «Իսլամական պետության», ինչպես նաև այդ շրջանում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Թուրք զինվորականների լայնածավալ գործողության անունն է «Եփրատի վահան»: Անկարան պնդում է, որ Քուրդ ժողովրդի պաշտպանության ջոկատները (YPG) առնչություն ունեն Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ և պարտավոր են լքել այդ շրջանը:

Թուրքերը պայքարում են ոչ միայն «Իսլամական պետության», այլև քրդերի դեմ, մինչդեռ, վերջիններս Վաշինգտոնում համարվում են դաշնակից «Իսլամական պետության» դեմ միջազգային պայքարում:

XS
SM
MD
LG