Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներն անցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Չայնիի ոլորաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան և Ելփին գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG