Թուրքիայում ձերբակալվել են երկրի առաջատար պարբերականներից մեկի` Cumhurriyet օրաթերթի աշխատակիցներից երկուսը, այդ թվում` գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն: Այս մասին հաղորդել է CNN-Turk հեռուստաընկերությունը` նշելով, որ դատախազությունը լրագրողներին մեղադրում է «Քրդական բանվորական կուսակցության, ինչպես նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներին աջակցություն ցուցաբերելու մեջ»: