Մատչելիության հղումներ

ՊՆ․ Հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է


Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքում Հայկական զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով և Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում, հայտնաբերվել է զինամթերքի 2 կուտակատեղի` 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ և 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայտնաբերված զինամթերքը հոկտեմբերի 27-ին ոչնչացվել են էլեկտրական ճայթիչ հրապատիճի կիրառման մեթոդով: Եղվարդ և Ուժանիս համայնքների հարակից տարածքներում հակառակորդի մեկ այլ նախկին դիրքում լքված զինամթերքի նոր խմբաքանակի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Նախարարությունը նաև զգուշացնում է Եղվարդ և Ուժանիս համայնքների բնակիչներին, որ կտրականապես արգելվում է մուտք գործել վտանգավոր տարածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG