Մատչելիության հղումներ

Այսօր տեղական ժամանակով ժամը 12:05 Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ Հայաստանի տարածքում` հյուսիսային լայնության 38.96 աստիճան և արևելյան երկայնության 46.42 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի խորությունը` 10 կիլոմետր:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Կապանում՝ 3 բալլ, Մեղրիում՝ 3-4 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG