Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ


Ռուբեն Հովսեփյան, արխիվ
Ռուբեն Հովսեփյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովսեփյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ:

«Նրա վիպակները, պատմվածքներն ու թագմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն Հովսեփյանի՝ որպես «Նորք» գրական հանդեսի խմբագրի ավանդը հայ գրականության տարածման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակիցներին և ընթերցողներին», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG