Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրգործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

«Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Վարդանյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Արարատ քաղաքում երթևեկելիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ հաստաբուն ծառին, ինչի հետևանքով Դավիթ Վարդանյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Ավտոմեքենայի երեք ուղևորները՝ 1996 թվականին ծնված Ֆիլիպ Մկրտչյանը, 1995 թվականին ծնված Ալբերտ Գևորգյանը և անչափահաս՝ 2002 թվականին ծնված Տ. Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց: Նույն օրը Ֆիլիպ Մկրտչյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» հիվանդանոց: Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է որ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Վթարից տուժած երեք անձինք չեն հարցաքննվել. նրանց առողջական վիճակը թույլ չի տվել մասնակցել քննչական որևէ գործողության։

«Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG