Ստրասբուրգից ստացված հաղորդագրության համաձայն, եզդի ակտիվիստներ Նադիա Մուրադը և Լամիյա Բաշարը արժանացել են Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի անվան մրցանակին:
Մուրադը և Բաշարը 2014 թվականին գերեվարվել էին «Իսլամական պետության» կողմից և կարողացել են փախուստի դիմել, ինչից հետո զբաղվում են կանանց և փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու առաքելությամբ:
Այս ամիս ավելի վաղ Մուրադն իրավապաշտպան գործունեության համար արժանացել է նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վացլավ Հավելի մրցանակին: