Մատչելիության հղումներ

Վացլավ Հավելի մրցանակը՝ եզդի ակտիվիստուհի Նադիա Մուրադին


Ֆրանսիա - ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Նադիա Մուրադին է հանձնում Վացլավ Հավելի մրցանակը, Ստրասբուրգ, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Ֆրանսիա - ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Նադիա Մուրադին է հանձնում Վացլավ Հավելի մրցանակը, Ստրասբուրգ, 10-ը հոկտեմբերի, 2016թ․

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 4-րդ մրցանակը շնորհել է իրավապաշտպան Նադիա Մուրադին:

Մրցանակը տրվում է մարդու իրավունքների ոլորտում նշանակալի գործունեության համար, դրամական պարգևը 60 հազար եվրո է:

21-ամյա Նադիա Մուրադը ազգությամբ եզդի ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Մուրադը առաջիններից է, ով աշխարհին պատմել է եզդի համայնքի ծանր վիճակի մասին, թե ինչպես են սեռական ստրկության, թրաֆիքինգի զոհ դառնում եզդի կանայք և երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG