Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հայտնում է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում խորին ցավակցություն է հայտնում նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Գուրգեն Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG