Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Խորհրդի պարբերական այցելության ենթակա ազատությունից զրկման վայրերի ցանկը և ժամանակացույցը:

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ, հաստատվել է Խորհրդի անդամների մասնակցությունը Պաշտպանի աշխատակազմի կողմից ազատությունից զրկման վայրեր կազմակերպվող այցելություններին: Մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են օրեր առաջ մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հանդիսացող Խորհրդի մի շարք անդամների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի արդյունքները:

Նիստի օրակարգում քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկման վայրերում մահվան, մասնավորապես՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելմանն ուղղված համակարգային միջոցառումների և մեխանիզմների մշակման հարցերը:

Նիստի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև Խորհրդի անդամների ներգրավվածությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խոշտանգումների կանխարգելման ոլորտում կազմակերպվող ուսուցողական և այլ բնույթի միջոցառումներին:

Առանձնապես կարևորվել է նաև ուսուցողական ծրագրերին քրեակատարողական ծառայողների մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG