Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Արագած, Ապարան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում ձյուն է տեղում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: