Մատչելիության հղումներ

Մոսուլում վիրավորվել է «Ազատության» լրագրողը


Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ մղվող մարտերը լուսաբանող «Ազատության» արտահաստիքային վիդեո-լրագրողը ծանր վիրավորում է ստացել ականի պայթյունից:

Ռասուլ Մահմուդը աշխատում էր առաջին գծում՝ տեղաշարժվելով Իրաքյան Քուրդիստանի Փեշմերգա զինծառայողների հետ, երբ «Իսլամական պետությունը» հակահարձակում նախաձեռնեց Իրաքի կանոնավոր բանակի և Փեշմերգա զինծառայողների դեմ: Այս պահին Մահմուդը գտնվում է Էրբիլում՝ բժիշկների հսկողության տակ: Նա կոտրվածքներ ունի և կարող է զրկվել մեկ աչքից:

«Մենք խորապես վշտացած ենք մեր գործընկերոջ վիրավորվելու մասին լուրից», - հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը: - «Նա խիզախ և նվիրված լրագրող է և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»:

Մոսուլի ճակատամարտի վերաբերյալ Մահմուդի ռեպորտաժները՝ բացառիկ կադրերը և լուսանկարները, հարցազրույցներ, այդ թվում՝ Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, մեծ արձագանք են գտել, դրանք օգտագործել են CNN, Time հանդեսը և այլ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG