Մատչելիության հղումներ

«Դատարանը մեր վերաքննիչ բողոքը մերժեց և առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց օրինական ուժի մեջ», - նիստից հետո «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Հայրապետյանը հավելեց․ - «Որևէ նյութ չկար, որ պարոն Եղնուկյանը կարող է խոչընդոտել նախաքննությունը: Որևէ նյութ չկար, որ Կարո Եղնուկյանը կարող է խոչընդոտել կամ չներկայանալ նախաքննական մարմնի կանչով: Առկա են նաև վեց պատգամավորների, բազմաթիվ հայտնի անձնանց, այդ թվում նաև երկու նախկին մարդու իրավունքների պաշտպանների, իրավապաշտպանների միջնորդություններ, որոնք բոլորն անտեսվեցին»:

Փաստաբանը համոզված է, որ դատարանի մոտեցումն «անօրինական է», «քաղաքական է»․ - «Եվ Եղնուկյանը իրեն համարում է քաղբանտարկյալ, քաղհալածյալ, ինչը վերջին տարիներին իր նկատմամբ իրականացվում է իշխանության ներկայացուցիչների կողմից»:

Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG