Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստ է «քայլեր ձեռնարկել» Իրաքի հյուսիսում


Turkey - Turkish Prime Minister and the leader of Turkey's ruling party, the Justice and Development Party (AK Party) Binali Yildirim delivers a speach during an AK Party's group meeting at the Grand National Assembly of Turkey (TBMM) in Ankara, on Octobe

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Թուրքիան պատրաստ է «քայլեր ձեռնարկել» հյուսիային Իրաքում, քանի որ Անկարային չեն բավարարում ԱՄՆ-ի խոստումները Մոսուլի ճակատամարտում քուրդ զինյալներին և շիա աշխարհազորայիններին հատկացվող դերի վերաբերյալ:

Յըլդըրըն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 22-ին, այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին մերժեց ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի կոչը` թույլատրել թուրքական ուժերին մասնակցել «Իսլամական պետության» ամրակետը հանդիսացող Մոսուլ քաղաքը ազատագրելու համար մղվող մարտերին: Յըլդըրըմը մտահոգություն է հայտնել, որ շիա և քուրդ աշխարհազորայինները կարող են Մոսուլի սուննի բնակչության կոտորածներ իրականացնել: - «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ կոտորածների նկատմամբ, որոնք կարող են հանգեցնել փախստականների նոր ալիքի և սահմանային բախումների: Մենք քայլեր կձեռնարկենք, եթե դրանց անհրաժեշտությունն առաջանա», - նշել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG