Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, հոկտեմբերի 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով. ամենացուրտը կլինի հոկտեմբերի 28-ի գիշերը Վայոց ձորի և Արագածոտնի լեռներում, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ -2....-7 աստիճան։

Երևանում հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերին, 25-27-ը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG