Մատչելիության հղումներ

Կամերունում մարդատար գնացքի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 60-ի, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը՝ վկայակոչելով Կամերունի երկաթուղային Camrail ընկերությունը։

«Մենք այսօր առավոտյան ստացել ենք մահացածների 60-ից 70 մարմիններ, և շուրջ 50 վիրավորներ։ Վիրավորներից կեսն անգիտակից վիճակում են, նրանք տեղափոխվել են մարզային և արտակարգ իրավիճակների Յաունդեի հիվանդանոցներ», - ասել է ընկերության ներկայացուցիչը։

Տեղի ոստիկանությունն էլ հայտնում է, որ 28 դիակների ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Յաունդե-Դոուալա գնացքը վթար է ենթարկվել ուրբաթ երեկոյան։ Երեկվա պաշտոնական տվյալներով, 55 մարդ զոհվել է, 575-ը վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG