Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Հանրապետության մի շարք ճանապարհներին մառախուղ է


Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիսի ամբողջ տարածաշրջանում, Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:

Նախարարությունը նաև նշում է, որ Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում, Արագածի և Սևանի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղը համեմատաբար թույլ է: Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:

«Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG