Մատչելիության հղումներ

Զինծառայողի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել շարքային զինծառայողի:

«Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։ Վահագն Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ շարքայինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG