Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, ով այցելել էր ՌԴ զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Հակոբյանի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը և պատրաստակամություն է արտահայտվել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ: