Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը` պաշտպանության, Էդվարդ Նալբանդյանը՝ ԱԳ նախարար


Վիգեն Սարգսյան, արխիվ

Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար:

Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով՝ Վիգեն Սարգսյանը ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որում նշանակվել է Արմեն Գևորգյանը: Վերջինս, իր հերթին, ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որում նշանակվել է Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը՝ ազատվելով պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:

Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Նոր կառավարությունում մինչ օրս թափուր էին մնում միայն վերոհիշյալ երկու նախարարական պաշտոնները:

Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG