Մատչելիության հղումներ

«Նորմանդական քառյակը» համաձայնեց ճանապարհային քարտեզ գծել Ուկրաինայի արևելքի համար


«Նորմանդական քառյակի» հանդիպումը Բեռլինում, 19-ը հոկտեմբերի, 2016թ․
«Նորմանդական քառյակի» հանդիպումը Բեռլինում, 19-ը հոկտեմբերի, 2016թ․

«Նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները համաձայնել են ճանապարհային քարտեզ գծել մինչև հաջորդ ամսվա վերջ՝ իրագործելու Մինսկի խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայի արևելքում:

Սիրիայի և Ուկրաինայի պատերազմների շուրջ Բեռլինում 6 ժամ տևած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջնորդները «հրաշք լուծումներ չունեն», բայց ճանապարհային քարտեզը բոլոր կողմերին հնարավորություն կտա իրականացնել Մինսկի համաձայնագիրը:

Հանդիպման մասնակիցները նաև համաձայնել են զինված ոստիկանական առաքելության տեղակայմանը Ուկրաինայի արևելքում՝ թույլ տալով ԵԱՀԿ դիտորդներին լինել զինված և անարգել մուտք գործել այդ տարածաշրջան:

Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո քննադատել են Մոսկվային՝ Սիրիան ռմբահարելու համար:

«Այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ռազմական հանցագործություն է», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Անգելա Մերկելը Հալեպում կատարվողը որակել է «անմարդկային և դաժան»՝ ավելացնելով, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը Սիրիայի շուրջ անցել է «շատ բարդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG