Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Կոտայքի մարզում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մետր:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, երեկ ժամը 16-ի դրությամբ Լարսի անցակետը բաց էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: