Մատչելիության հղումներ

«Նորմանդական քառյակի»՝ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում Բեռլինում


«Նորմանդական քառյակի»՝ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը Փարիզում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․
«Նորմանդական քառյակի»՝ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը Փարիզում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Այսօր Բեռլինում նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «Նորմանդական քառյակի»` պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը՝ քննարկելու իրավիճակը Ուկրաինայի արևելքում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլին է հրավիրել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին երեկ հայտնել է Գերմանիայի կանցլերի մամուլի խոսնակը, նշելով, որ Մերկելի նախաձեռնած հանդիպման նպատակն է գնահատել Մինսկի համաձայնությունների իրականացումը: Շտեֆեն Զայբերտը նաև ասել է, որ հանդիպմանը քննարկվելու են Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու «ապագա քայլերը»:

Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե մեծ ակնկալիքներ չունի բեռլինյան հանդիպումից: «Ես շատ լավատես եմ Ուկրաինայի ապագայի հարցում, բայց վաղվա հանդիպման կապակցությամբ դժբախտաբար լավատես չեմ», - հոկտեմբերի 18-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ասել է Ուկրաինայի նախագահը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե որևէ «որևէ հատուկ համաձայնագրի մասին խոսելը դեռ շատ վաղ է»:

Ուկրաինայի հարցով չորս առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում 2015 թվականի հոկտեմբերին:

Ֆրանսիայի և Գերմանիայի միջնորդությամբ 2015 թվականին ձեռք բերված Մինսկի խաղաղ համաձայնագիրը նպաստեց Ուկրաինայի արևելքում կառավարական զորքերի և ռուսամետ անջատական զինյալների միջև ռազմական լայնածավալ գործողությունների դադարեցմանը, սակայն բախումները շարունակվեցին, և քաղաքական լուծման ջանքերը հաջողության չհասան:

Ուկրաինայի արևելքում 2014 թվականի ապրիլից սկսված ռազմական գործողությունների, բախումների հետևանքով 9 հազար 600 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG